Արագածոտնի մարզում գյուղացին անհայտ տեսակի արկ էր հայտնաբերել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ին`ժամը 11.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչ Ա.Չոլախյանի տան բակում` հոր փորելու ժամանակ, հայտնաբերվել է անհայտ տեսակի արկ:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ջոկատը:Տեղեկացվել են ՀՀ ՊՆ և ԱԱԾ ՕՀ-ները:

Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը` 120 մմ ականանետի արկի ուղեկցող թևիկներն են, որոնք իրենցից վտանգ չեն ներկայացնում: Սակրավորների ուժերով թևիկները դուրս են բերվել փոսից և տեղափոխվել, հաղորդում են ԱԻ նախարարությունից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---