Ահարոն Ադիբեկյան. Հայկական դպրոցները չպետք է հիասթափեցնեն երեխաներին

Ահարոն Ադիբեկյան. Հայկական դպրոցները չպետք է հիասթափեցնեն երեխաներին

PanARMENIAN.Net - Հայկական դպրոցները չեն նպաստում երեխաների անհատականության ձևավորմանը, կարծում է «Սոցիոմետր» Սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: «Երեխան պետք է հասկանա, թե իրենից ինչ են ուզում»,- հայտարարել է նա: Մասնավորապես, նրա խոսքով, խոսքը գնում է տարրական դասարանների աշակերտների մասին, ովքեր դպրոց են գալիս չնախապատրաստված: Դրա հետ կապված Ադիբեկյանը հավելել է, որ դպրոցներում անհրաժեշտ է այնպիսի միջավայր ստեղծել, որը կգրավեր, այլ ոչ թե «կհիասթափեցներ» դպրոցականներին:

Ինչ վերաբերվում է գումարներին, որոնք անհրաժեշտ են Գիտելիքի օրվա նախաշեմին, ապա կենտրոնը հետազոտություն է անցկացրել, որի համաձայն աղքատ ընտանիքների համար նվազագույն ծախսերը մեկ երեխայի համար կազմում են 17 հազար դրամ. կոշիկ` 4000 դրամ, վերնաշապիկ` 3000, պայուսակ` 4000 դրամ, գրենական պիտույքներ` 3000 դրամ, այլ ծախսեր` 3000 դրամ:

Պետք է նշել, որ հետազոտություններն անցկացվել են Երևանի հայտնի շուկաներում` «Մալաթիա», «Ֆիրդուս», «Տաշիր», իսկ այստեղից ընտրվել են նվազագույն գները:

PanARMENIAN.Net ի թղթակցի անցկացրած հետազոտության համաձայն շարքային հայ ընտանիքից տարրական դասարանի աշակերտի համար պահանջվում է նվազագույնը 50 000 դրամ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---