Հայկական Կարմիր խաչը հատուկ միջոցառում է անցկացնելու հեպատիտի մասին բնակչությանն իրազեկելու նպատակով

Հայկական Կարմիր խաչը հատուկ միջոցառում է անցկացնելու հեպատիտի մասին բնակչությանն իրազեկելու նպատակով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին ժամը 16:00 Երևանի Բժշկական համալսարանի շրջակայքից մինչև Երիտասարդական մետրո ձգվող տարածքում կիրականացնի հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնող ակցիա` նվիրված Հեպատոլոգիայի Միջազգային օրվան: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունից Բժշկական համալսարանի շրջակայքում կտեղադրվի տաղավար, որի վրա դրված կլինեն հեպատիտներ B,C-ն լուսաբանող տպագրանյութերը, իսկ վերևում կփակցվի հեպատիտների դեմ պայքարի կարգախոսը կրող պաստառ: ՀԿԽԸ 20 կամավորները, որոնք նախապես կրթվել են հեպատիտներ B, C թեմայով, հանրությանը կբաժանեն հեպատիտներ B, C-ն լուսաբանող տպագրանյութերը և կտեղեկացնեն հեպատիտի խնդրի վերաբեյալ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հեպատիտից տարեկան մոտ մեկ միլլիոն մարդ է մահանում: Մասնագիտական գնահատականների համաձայն, այսօր հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող շուրջ տասը վիրուսներ կան, որոնցից առավել վտանգ ներկայացնող ախտանիշը հեպատիտ B և C վիրուսներն են, որոնցով հիվանդացության մակարդակը բարձրացման միտում է արձանագրում, հատկապես վերջին տարիներին։ Հիվանդության այս սուր դեպքերի 80—85 տոկոսը վերածվում է քրոնիկականի և նրանց միայն 15—20 տոկոսն է ինքնաբերաբար բուժվում։ Հայաստանում նույնպես այս հիվանդության աճ է նկատվում: Ստեղծված իրավիճակին արձագանքելու և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտությունը չափազանց մեծ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---