ԱՄՆ մահմեդականները վրդովվել են սեպտեմբերի 11-ի իրադարձությունների մասին մանկական «ներկիր ինքդ» գրքից![]() 31 օգոստոսի 2011 - 10:40 AMT PanARMENIAN.Net - «Մենք երբեք չենք մոռանա 9/11» մանկական «ներկիր ինքդ» գիրքն առաջացրել է ամերիկյան մահմեդականների դժգոհությունը, հաղորդում է Agence France-Presse-ը: Ամերիկաիսլամական հարաբերությունների հարցերով խորհրդի Միչիգանի բաժնի ղեկավար Դաուդ Վալիդը նշել է, որ գրքում չեն նշվում ահաբեկչությունների ժամանակ մահացած մահմեդականների անունները կամ այն մասին, որ շատ մահմեդականներ դատապարտում են ահաբեկիչներին. «Մահմեդական կամ իսլամ բառերը գրքում ուղեկցվում են «ահաբեկիչ» և «ծայրահեղական» բառերով»: Իր հերթին Really Big Coloring Books հրատարակչության ներկայացուցիչները, որոնք թողարկել են գիրքը, նշել են, որ գիրքը 19 ահաբեկիչների մասին է, որոնք սպանել են 3 հազար հոգու: «Ավելին, հրատարակչության կողմից անցկացված հետազոտության համաձայն ծնողների մեծամասնությունը հասկացնել են տվել, որ չեն ցանկանում քաղաքականապես կոռեկտ գիրք»,- հայտարարել է հրատարակչության ներկայացուցիչ Ուեյն Բելը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |