2011-ի 7 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել ավելի քան 15 հազար մեքենա

2011-ի 7 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել ավելի քան 15 հազար մեքենա

PanARMENIAN.Net - 2011-ի առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 1135 ճանապարհատրանսպորտային պատահար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Նրա խոսքով, ՃՏՊ արդյունքում մահացել է 150 մարդ, 1697-ը տուժել է: Այդ առումով նա նշել է, որ անցյալ տարվա նույն շրջանի համեմատ արձանագրվել է ՃՏՊ աճ 143 դեպքով: «Պետք է նշել, որ ՃՏՊ քանակի աճը կապված է ԱՊՊԱ գործունեության հետ: Եթե նախկինում վարորդները խուսափում էին ոստիկանություն դիմել, ապա հիմա փոքր բախման դեպքում դիմում են ՃՈ կամ ԱՊՊԱ»,- ասել է նա:

Սարգսյանը նաև նշել է, որ վերջին ժամանակները զգալիորեն ավելացրել է տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան: «2011-ի 7 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել ավելի քան 15 հազար մեքենա»,- ասել է նա և հավելել, որ 2010-2011թթ. ընթացքում տրանսպորտային միջոցներն ավելացել են 35,000-ով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---