Պենտագոնը պատրաստվում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին

Պենտագոնը պատրաստվում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Պենտագոնը մտադիր է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Ինչպես գրում է Associated Press-ը, Պենտագոնը 44 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ է հատկացրել Թունիսի, Մալթայի, Լիտվայի, Հունգարիայի և Ադրբեջանի համար: Ինչպես հաղորդվում է, ընդհանուր գումարից 10 միլիոն դոլարը կհատկացվի Ադրբեջանին: Միջոցների տրամադրման հիմնական նպատակը ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ռազմածովային ուժերի հնարավորությունների ընդլայնումն է: Օգնությունն իր մեջ ներառում է ոչ մեծ նավեր, շարժիչներ, ջրասուզվելու սարքավորումներ և ուսում:

Գործակալության տեղեկատվության համաձայն, փաթեթը վերջերս հավանության է արժանացել Պենտագոնի ներկայացուցիչների կողմից և ԱՄՆ Կոնգրես ուղղվել մատակարարումների իրականացումից առաջ տեղեկացնելու ընթացակարգի շրջանակում:

Պենտագոնն ամեն տարի ռազմական օգնություն է ցուցաբերում երեք կամ չորս ուղղություններով:

Առաջին փաթեթը, որը հաստատվել էր այս տարի ավելի վաղ` 43 միլիոն դոլարի չափով, նախատեսված էր ՆԱՏՕ-ի և Աֆղանստանում պատերազմի մյուս դաշնակիցների համար: 145,4 միլիոն դոլարի երկրորդ փաթեթն ուղղվել էր հիմնականում հյուսիսաֆրիկյան երկրներին` «Ալ-Կայիդա» խմբավորման հետ կապված ահաբեկիչների դեմ պայքարի համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---