Մերձդնեստրի պատվիրակությունը ժամանել է Արցախ ԼՂՀ Անկախության 20-ամյակին մասնակցելու նպատակով

Մերձդնեստրի պատվիրակությունը ժամանել է Արցախ ԼՂՀ Անկախության 20-ամյակին մասնակցելու նպատակով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԼՂՀ Անկախության 20-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության պատվիրակությանը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պատվիրակությունը գլխավորում է Մերձդնեստրի ԱԳ նախարար Վլադիմիր Յաստրեբչակը: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ղարաբաղյան կարգավորման ու մերձդնեստրյան կարգավորման շուրջ: Այդ համատեքստում երկու կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը խնդրի խաղաղ լուծմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---