Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

ԱԳՆ խորհրդի նիստին կքննարկվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին ներակայացվելիք փաստաթղթերի նախագծերը, միջազգային օրակարգի տարբեր հարցեր:

Նախատեսվում է նաեւ մի շարք փաստաթղթերի նախագծերի քննարկում, որոնք միտված են հավելյալ լիցք հաղորդել իրավապահ, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառներում համագործակցությանը:

Նիստի օրակարգում է «ԱՊՀ քսանամյա գործունեության արդյունքները եւ հեռանկարային խնդիրները» խորագրով վերլուծական զեկույցի քննարկումը: Նախարարները կանդրադառնան 2007 թ. ընդունված ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման ընթացքին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---