1 սեպտեմբերի 2011 - 17:36 AMT
Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը կմասնակցեն Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարին

Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը սեպտեմբերի 2-ին եւ 3-ին Մոսկվայում կմասնակցեն Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարին:

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը եւ Վլադիմիր Կրամնիկը: Կանանց համանման մրցաշարում Դանիելյանը կխաղա Տատյանա Կոսինցեւայի, Համփի Կոներուի եւ Վիկտորյա Չմիլիտեի հետ: Ապա կանցկացվեն կայծակնային մրցումներ` զուգախաղով: Զույգեր կկազմեն Արոնյանն ու Դանիելյանը, Անանդն ու Կոներուն, Կրամնիկն ու Կոսինցեւան, Կարլսենն ու Չմիլիտեն, հաղորդում է armchess.am-ը: