1 սեպտեմբերի 2011 - 17:37 AMT
Կարեն Գրիգորյանը դարձել է Հայաստանի շախմատի առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթողը

Քաջարանում ավարտված Հայաստանի 72-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը եւ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը 13 հնարավորից վաստակեցին 8,5-ական միավոր եւ բաժանեցին 1-2-րդ տեղերը: Գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանը եւ Գեւորգ Հարությունյանը հաղթողներից ետ մնացին կեսական միավորով: Լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ տեղը գրավեց Բաբուջյանը:

Գրիգորյանը, Սիմոնյանը եւ Բաբուջյանը իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: