Թուրքիայի կառավարող կուսակցությունը մտադիր է նոր սահմանադրություն մշակել 1 սեպտեմբերի 2011 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարող Արդարության և զարգացման կուսակցությունը նոր սահմանադրության վրա է սկսել աշխատել, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Նոր սահմանադրություն պատրաստելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն աշխատում է դրա ավելի պարզեցված տեքստի ստեղծման վրա: Նոր սահմանադրության մշակման հանձնաժողովի նախագահ Էքրեմ Էրդեմը քննադատել է ներկայիս սահմանադրությունը` այն անհասկանալի անվանելով բնակչության լայն խավերի համար: Հոկտեմբերի վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ կուղղի ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական ու Ազգայնական շարժման կուսակցություններին` նոր սահմանադրության պատրաստման շուրջ բանակցություններին մասնակցելու կոչով, հաղորդում է Trend-ը: Թուրքիայի Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), որը գլխավորում է վարչապետ Թայիփ Էրդողանը, հունիսի 12-ին հաղթել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, բայց, այնուամենայնիվ, չի կարողացել հավաքել ձայների այն քանակությունը, որն անհրաժեշտ է երկրի սահմանադրությունը փոխելու վերաբերյալ իր պլաններն իրագործելու համար: ԱԶԿ-ն ստացել է ձայների 50.1 տոկոսը և համապատասխանաբար` խորհրդարանում 550 տեղից 326-ը: Այդ արդյունքը թույլ կտա ԱԶԿ-ին ձևավորել միակուսակցական կառավարություն, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` երրորդ անգամ դառնալ վարչապետ: Սահմանադրությունը փոխելու համար կառավարությունը ստիպված կլինի կազմակերպել հանրաքվե, քանի որ առանց դրա ԱԶԿ-ն կարող է փոխել սահմանադրությունը խորհրդարանում 330 տեղ ստանալու դեպքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |