Human Rights Watch. Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղբանտարկյալներին![]() 1 սեպտեմբերի 2011 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Human Rights Watch ամերիկյան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել քաղբանտարկյալներին: «Իշխանությունները պետք է վերջ տան կառավարությանը քննադատողների հետապնդումներին և ազատ արձակեն բանտարկության մեջ գտնվող ակտիվիստներին»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Ինչպես նշում են Human Rights Watch-ի փորձագետները, կեղծված դատական գործերը երկրում քննադատության ձայնը լռեցնել փորձող ադրբեջանական կառավարության քաղաքականության ապացույցն են: Բոլորովին վերջերս` օգոստոսի վերջին, ադրբեջանական դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել մարդու իրավունքների պաշտպաններից մեկին: Ավելին, հակակառավարական շարժման 6 ակտիվիստներ նույնպես ազատազրկման տարբեր ժամկետների են դատապարտվել հակակառավարական ակցիաներին մասնակցելու մասին հոդվածով: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |