Սերգեյ Մովսիսյանը երկրորդ ռաունդում դուրս է մնացել շախմատի Աշխարհի գավաթից

Սերգեյ Մովսիսյանը երկրորդ ռաունդում դուրս է մնացել շախմատի Աշխարհի գավաթից

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը ավարտել է իր ելույթները շախմատի Աշխարհի գավաթում, որն ընթանում է Խանտի-Մանսիյսկում նոկաուտ համակարգով: Սեպտեմբերի 1-ին Մովսիսյանը երկրորդ ռաունդի երկրորդ պարտիայում սպիտակ ֆիգուրներով պատասխան հանդիպում է անցկացրել Յուդիթ Պոլգարի (Հունգարիա) հետ և պարտվել: Շախմատիստների առաջին պարտիան ավարտվել էր ոչ ոքի: Այսպիսով, Պոլգարը 1,5:0,5 ընդհանուր հաշվով հաղթել է և կշարունակի պայքարը երրորդ ռաունդում:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արման Փաշինյանը պայքարից դուրս է մնացել առաջին ռաունդում: 2011թ. շախմատի Աշխարհի գավաթը մտնում է 2011-2013թթ. Աշխարհի առաջնության շրջանի մեջ: 2005 թվականին հայ շախմատիստներից աշխարհի գավաթակիր դարձավ ՖԻԴԵ վարկանիշի 3-րդ և Հայաստանի հավաքականի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---