Այսօր Մարգար Օհանյանին կամ ազատ կարձակեն կամ մեղադրանք կառաջադրեն

Այսօր Մարգար Օհանյանին կամ ազատ կարձակեն կամ մեղադրանք կառաջադրեն

PanARMENIAN.Net - Այսօր լրանալու է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի ձերբակալության 72 ժամը: Դա նշանակում է, որ նրան կամ ազատ կարձակեն կամ մեղադրանք կառաջադրեն ու կորոշեն կալանավորելու հարցը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն, սեպտեմբերի 1-ին Մարգար Օհանյանը առերեսել է իր դեմ ցուցմունք տված մի շարք բարձարստիճան ոստիկանների հետ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---