Այս տարի Հայաստանի վերամշակող ընկերությունները մտադիր են մթերել 150 հազար տոննա խաղող

Այս տարի Հայաստանի վերամշակող ընկերությունները մտադիր են մթերել 150 հազար տոննա խաղող

PanARMENIAN.Net - Նախնական պայմանավորվածությունների համաձայն, Հայաստանի վերամշակող ընկերությունները ներկայացրել են խաղողի մթերման պահանջարկ 150-155 հազար տոննայի չափով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Այս տարի ներկայացված պահանջարկը 15-20 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը»,- հաղորդել է նա:

Ինչ վերաբերվում է մթերման գնին, ապա, փոխնախարարի խոսքով, 2010-ին 1 կգ խաղողի միջին գինը կազմել է 124.4 դրամ: «Անցյալ շաբաթ նախարարի մոտ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ կայացած խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մթերման գինն այդ մակարդակից չնվազեցնելու մասին»,- ասել է նա: Միաժամանակ Ռոբերտ Մակարյանը հավելել է, որ գինը ձևավորում է շուկան, այն կախված է նաև խաղողի որակից, որը մասնագետների գնահատմամբ այս տարի լավն է լինելու: «Կարծում եմ, որ այս տարի մենք խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենա»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---