Բեյրութում բացվելու է նկարչուհի Աննա Շահնազարյանի անհատական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Բեյրությում բացվելու է Հայաստանի երիտասարդ նկարչուհի Աննա Շահնազարյանի անհատական ցուցահանդեսը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:

Ցուցահանդեսը կայանալու է Բեյրութի «Լյուսի Թութունջյան» ցուցասրահում և մաս է կազմելու Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում: Ցուցահանդեսին, ընդհանուր թվով, ներկայացվելու են նկարչուհու 28 աշխատանքները: Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ համատեղ:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---