Դավիթ Նալբանդյանը US Open-ի երրորդ շրջանում կհանդիպի Ռաֆայել Նադալի հետ![]() 3 սեպտեմբերի 2011 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Նյու Յորքի US Open-ի երրորդ շրջան: Երկրորդ շրջանում Նալբանդյանը չորս սեթում 6:4, 1:6, 6:3, 6:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ խորվաթ Իվան Լյուբիչիչի հանդեպ: Նրա հաջորդ մրցակիցը կլինի US Open-ի գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, որը հեշտությամբ հաղթեց ֆրանսիացի Նիկոլյա Մայուին՝ 6:2, 6:2 հաշվով: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին: Առայժմ Նալբանդյանի ու Նադալի հանդիպումների վիճակագրությունը հավասար է՝ 2:2, վերջին անգամ արգենտինացի թենիսիստը հաղթել է իսպանացուն 2007թ., հայտնում է Նալբանդյանի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |