Ռուսաստանի նախագահը գտնում է, որ ԱՊՀ-ն այլընտրանք չունի

Ռուսաստանի նախագահը գտնում է, որ ԱՊՀ-ն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - ԱՊՀ-ն այլընտրանք չունի, իսկ տարբեր մակարդակներով համագործակցության սխեման հետխորհրդային տարածքում օպտիմալ է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նմախագահ Դմիտրի Մեդվեդևը Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«ԱՊՀ-ն միակ հարթակն է շահագրգիռ պետությունների համագործակցության ապահովման համար բոլոր ոլորտներում»,-ասել է Մեդվեդևը: Ըստ նրա, նոր ինտեգրացիոն միավորումների ձևավորումը հետխորհրդային տարածքում հարստացնում է ԱՊՀ գործունեությունը:

«Ըստ իս, մենք ներկայումս գտնվում ենք համագործակցության օպտիմալ մակարդակի վրա, որն ապահովում է ճկունություն ու հնարավորություն է տալիս պետություններին մասնակցել, ելնելով շահագրգռվածության աստիճանից»,-ասել է նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---