WikiLeaks. Վարդան Օսկանյանը միշտ անհրաժեշտություն է համարել Ադրբեջանին որոշ տարածքներ հանձնելը![]() 5 սեպտեմբերի 2011 - 09:37 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է 2010-ի փետրվարի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հեռագիրը` ուղղված ԱՄՆ Պետդեպարտամենտին ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման մասին: Հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանը քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացը կարգավորելու համար: Նրա կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերություններն անհնար են մինչև ղարաբաղյան հակամարտության լուծումը: Օսկանյանը նաև իր զարմանքն է հայտնել Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մեթոդի վերաբերյալ. «Նա դա այնքան հրապարակային արեց, միաժամանակ, չպատրաստվելով հասարակության բացասական արձագանքին»: Բացի դրանից, նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները լուծման ենթակա ավելի առաջնային հարց ունեն` հասարակության և սփյուռքի հետ երկխոսություն սկսելը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ. «Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ձևավորի Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Սարգսյանը պետք է համոզի հասարակությանը, որ հակամարտության լուծման ընթացքում ԼՂՀ որոշ տարածքներ պետք է հանձնվեն Ադրբեջանին»: Պատասխանելով Յովանովիչի հարցին Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ` Օսկանյանը նշել է, որ Թուրքիան պետք է առաջինը քայլ կատարի այդ ուղղությամբ: Միաժամանակ, նախկին նախարարը կարծիք է հայտնել, որ հարաբերությունների հաստատումը պետք է սկսվի մեդիա ոլորտում կապեր հաստատելուց կամ քաղաքացիական հասարակության մակարդակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |