Ռուսաստանը բարեփոխո՞ւմ է ՀԱՊԿ-ը 5 սեպտեմբերի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ռուս պաշտոնյաները սկսել են պատրաստել Մաքսային միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին համաձայնագրերում փոփոխությունների փաթեթը: Այդ մասին, մեջբերելով դիվանագիտական աղբյուրները, գրում է «Կոմերսանտ» թերթը, հաղորդում է Lenta.ru-ն: Հրատարակության տվյալներով, ՀԱՊԿ բարեփոխումը վերաբերվելու է նրան, թե ինչպես է կազմակերպությունը պայմանավորվելու այս կամ այն հարցի շուրջ: Հիմա բոլոր որոշումներն ընդունվում են փոխզիջման հիման վրա: Ռուսաստանն առաջարկում է որոշ հարցերի շուրջ պայմանավորվել որակյալ մեծամասնության հիման վրա: Թերթի տվյալներով, բարեփոխման կողմնակից են ՀԱՊԿ բոլոր մասնակիցները բացի Ուզբեկստանից: Դրա հետ կապված հրատարակության աղբյուրները պնդում են, որ Ուզբեկստանին առաջարկվելու է դուրս գալ պայմանագրից: Ինչ վերաբերվում է Մաքսային միությանը, ապա դրա բարեփոխումը կապված է նրա հետ, որ Ռուսաստանը ցանկանում է դրդել Ուկրաինային անդամակցել Մաքսային միությանը: Դրա համար ռուս պաշտոնյաներն առաջարկել են ձևավորել համաձայնագիր ՄՄ և երրորդ երկրների միջև տեխնիկական կարգավորման մասին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |