Մանկաբարձ-գինեկոլոգի ոչ պրոֆեսիոնալ գործողություններից տուժած նորածինը մահացել է

Մանկաբարձ-գինեկոլոգի ոչ պրոֆեսիոնալ գործողություններից տուժած նորածինը մահացել է

PanARMENIAN.Net - Վայքի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի գործողությունների հետևանքով տուժած նորածին երեխան մահացել է։ Մուրացանի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին, որ երեխան մահացել է սեպտեմբերի 4-ին ժամը 3-ի սահմաններում։

Վայքի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի և գործողությունների արդյունքում նորածին երեխայի ուղեղում հայտնաբերվել էր գանգի հարվածից առաջացած արյան զեղում ու որևէ բան անել անհնարին էր: Երեխային տեղափոխել էին Երևանի Մուրացանի անվան հիվանդանոց, որտեղ նրան հետազոտել էր առողջապահության նախարարի հրամանով կազմված հատուկ հանձնաժողովը։ Բժշկուհի Հովհաննիսյանը հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքը։ Վայքի ոստիկանությունը սկսել է գործի վերաբերյալ նյութեր հավաքել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---