Ֆինանսական հաշտարարի գրասենյակը բնակչության գրագիտության բարձրացման համար մինչև տարեվերջ կծախսի 30 մլն դրամ

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը բնակչության գրագիտության բարձրացման համար մինչև տարեվերջ կծախսի 30 մլն դրամ

PanARMENIAN.Net - Արդեն սեպտեմբերի 6-ից մեկնարկում է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կրթական ծրագիրը 2011-2012թթ. համար, որի իրագործման համար մինչև ընթացիկ տարվա վերջ ծախսվելու է 30 մլն դրամ: Այդ մասին սեպտեմբերի 5-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը: «Բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացումը մեզ համար 2011-ի գերակայությունն է»,- ասել է նա:

Նրա խոսքով, ծրագրով առանձնացվել են 5 թիրախային խմբեր ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Թիրախային խմբերն են` ավագ դպրոցի աշակերտներ, երիտասարդություն, ֆինանսական ծառայություններից օգտվող անձինք, տարեցներ, ԱՊՊԱ համակարգի մասնակիցներ:

Մասնավորապես, վաղը գրասենյակի մասնագետները մեկնում են Գորիս քաղաք, որտեղ անցկացնելու են սեմինար ավագ դպրոցի աշակերտների համար: Ինչպես հայտնել է Փիրուզ Սարգսյանը, մինչև 2011-ի վերջ սեմինարներ են կազմակերպվելու 40 դպրոցներում, որոնց մասնակցելու է 3120 դպրոցական:

Նա հաղորդել է, որ կրթական ծրագիրն արժանացել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության հավանությանը և իրագործվելու է կրթական կառույցների ղեկավարների ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---