Նախագահը անձամբ շնորհավորել է հայ փրկարարներին նրանց մասնագիտական տոնի առթիվ 5 սեպտեմբերի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 5-ին այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ներկա գտնվել՝ Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյա հոբելյանին և արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին և շնորհավորել համակարգի բոլոր աշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ: ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը տոնի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ համակարգում ներդրած անձնական մեծ ավանդի համար «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպության նախագահ, ֆրանսիացի հրշեջ-փրկարար Բերնար Ժաննինը՝ Պատվո շքանշանով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է ռադիոմոդեմային հեռակառավարվող գազագեներատորային շարժական կայանը, որը կիրառելի է կարկտի դեմ պայքարի, մառախուղի և ցածր ամպամածության ցրման, ինչպես նաև հորդառատ ու երկարատև տեղումների դադարեցման աշխատանքներում: Հատուկ փրկարարական ջոկատը ներկայացրել է ցուցադրական վարժանքներ: Նախագահն այցելել է նաև նախարարության նորաբաց ճգնաժամային կառավարման կենտրոն և 911 ծառայության սրահ, որտեղ ներկայացվել են արտակարգ իրավիճակների կառավարման հնարավորությունները՝ ծրագրային արդիական լուծումներով: Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև նախարարության նոր կառուցվող ինը հարկանի շենքի համար նախատեսվող աշխատանքային պայմաններին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |