Նարեկացի արվեստի միության երևանյան գրասենյակը 7 տարեկան է

Նարեկացի արվեստի միության երևանյան գրասենյակը 7 տարեկան է

PanARMENIAN.Net - Նարեկացի արվեստի միության երևանյան գրասենյակը 7 տարեկան է: Շուշիի մասնաճույղը այս տարի դարձավ 5 տարեկան: «2011 թիվը դաժան տարի էր մեր միության համար, քանի որ մեր միությունը ոչ մի հրատարակություն չի ունեցել, քանի որ տարօրինակ վիճակի մեջ է մեր ընտանիքը: Մեր ընտանեկան բիզնեսի պատճառով կան տարօրինակ իրավիճակներ: Վստահել ենք մարդկանց, ովքեր չարաշահել են այդ վստահությունը: Այս պատճառով գործունեությունը այս տարի պասիվ է եղել», մամլո ասուլիսի ժամանակ ասած միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Իր հերթին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշեց, որ 7 տարվա ընթացքում կենտրոնին հաջողվել է այնպիսի աշխատանքներ կատարել, որոնք բացառիկ էին: «Պատահական չէ, որ տարբեր ոլորտի մշակույթի գործիչներ այս հարկի տակ իրենց տանն են զգում: ՆԱՄ-ը կարծես մեր օրերում փարոսի դեր է կատարում և իր լույսով մարդկանց ձգում: Ցավալի և անհասկանալի է, որ այն հիմա խնդիրներ ունի», ասաց նա:

Միության ծննդյան կապակցությամբ այսօր կայանալու է «7 տարի քո մշակութային կապը» անվանումով համերգը: Ծրագրում ընդգրկված են 13 երգ Սպեղանի երգչախմբի, Աստղիկ Վարդանյանի, «Գյուրջիև» համույթի, Լևոն Կարապետյանի, Վահան Արծրունու, Հասմիկ Բաղդասարյանի, Ռուբեն Հախվերդյանի և «Նարեկացի» ժող. նվագարանների համույթի կատարումները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---