Հայաստանը կմասնակցի Կրինիցեում կայանալիք Եվրոպական տնտեսական համաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի Եվրոպական տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա լեհական Կրինիցեում սեպտեմբերի 7-9-ը: Ինչպես ասվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հաղորդագրության մեջ, Եվրոպական տնտեսական համաժողովը խոշորագույնն է Դավոսից հետո, որին մասնակցում են 3-4 հազար քաղաքական ու էկոնոմիկայի ոլորտի գործիչներ:

Համաժողովի կարևորագույն նիստերից մեկը կլինի «Հարավային Կովկաս. Նոր աշխարհաքաղաքական ծավալներ» նստաշրջանը, որի նախագահ Աշոտ Գրիգորյանը քննարկման է ներգրավել խորհրդարանի պատգամավորների, ԱԺ գիտության, կրթության ու մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, ինչպես նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Էդուարդ Սանդոյանին: Բացի այդ, քննարկումներին են հրավիրվել նաև Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հայտնի քաղաքական գործիչներ:

Աշոտ Գրիգորյանին հաջողվել է գումարել նաև երկրորդ նստաշրջանը՝ «Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության կարգավորման հնարավոր ճանապարհային քարտեղ ու դրա հետևանքները հանրության համար» խորագրով Սլովակիայի առաջին վարչապետ Յան Չարնոգուրսկու նախագահությամբ: Նստաշրջանի աշխատանքին կմասնակցեն նաև «Ժառանգության»նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---