«Ամերիաբանկը» փոխում է զարգացման ռազմավարությունը` կորպորատիվ բանկից մինչև ունիվերսալ 6 սեպտեմբերի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Մինչև հիմա «Ամերիաբանկի» ռազմավարությունը կրում էր կորպորատիվ բնույթ, բայց հիմա մենք հետևողական քայլեր ենք կատարում ունիվերսալ բանկ դառնալու ուղղությամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանը: Նրա խոսքով, վերջին երկու-երեք տարում մանրածախ գործառնություններին բաժին է ընկել 15-20 տոկոս, սակայն բանկը բիզնեսի զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում այս ուղղությամբ: Ինչպես հաղորդել է Սեկոյանը, բանկը մշակում է մանրածախ պրոդուկտներ, որոնք առաջին հերթին ուղղված են կորպորատիվ հաճախորդներին, ինչպես նաև բնակչությանը: Նման պրոդուկտների շարքում մասնագետը նշել է հիփոթեքային վարկավորումը և ավտովարկավորումը, տարբեր քարտային նախագծերը և այլն: «Մենք ակտիվ աշխատելու ենք, որպեսզի Հայաստանում ունենանք իսկական private-banking, որը համապատասխանում է միջազգային պահանջներին»,- ասել է նա: Սեկոյանը նշել է, որ նման private-banking-ը նախատեսում է հաճախորդների ակտիվների, ընտանիքի եկամուտների կառավարում, առանձին հաճախորդի համար ֆինանսական սխեմայի մշակում: Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում |