Բակո Սահակյանն այցելել է «Արցախ»

Բակո Սահակյանն այցելել է «Արցախ»

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող «Արցախ» բնակելի թաղամասի շինհրապարակ և տեղում անցկացրել իրականացվող աշխատանքների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն: Նախագահակնից տեղեկացնում են, որ զեկույցով հանդես է եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Երկրի ղեկավարը կարևորել է թաղամասի կառուցման վերջնական փուլում շինարարության բարձր տեմպերի պահպանումը և ժամանակակից չափանիշներին համապատասխանող թաղամասի անթերի հանձնումը բնակիչներին: Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---