Եղեռնի ճանաչումը լիարժեք կդարձնի քրիստոնեական ունեցվածքը վերադարձնելու մասին Թուրքիայի որոշումը![]() 7 սեպտեմբերի 2011 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ի պատասխան 1936թ. եկեղեցիներից և սինագոգաներից բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու մասին Թուրքիայի կառավարության որոշմանը: Նամակը, ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը (Լիբանան` Անթիլիաս), փոխանցվել է Լիբանանում Թուրքիայի դեսպանատանը: Նամակում Արամ Ա-ն նշում է, որ հրամանագրի մասին տեղեկացել է մամուլից: «Անկասկած, այդ որոշումը կարող է դիտարկվել, որպես Ձեր երկրի քրիստոնեական փոքրամասնության հետապնդումները դադարեցնելու` Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջներից և վերջին գործընթացներից բխող քայլ»,- նշվում է նամակում: Այնուհետև դրանում ասվում է, որ Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը ներկայումս գտնվում է Լիբանանի տարածքում, և միլիոնավոր հայեր, որոնք բնակվում են աշխարհի տարբեր անկյուններում, Թուրքիայի կառավարության որոշումը համարում են կիսատ և աղճատված: Նամակում ասվում է. «Մեծի Տանն Կիլիկիոն շարունակում է մնալ 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական պետության կողմից բռնագրավված ազգային և կրոնական տիրույթների, գերեզմանատների, որբանոցների, ծերանոցների, հիվանդանոցների, եկեղեցիների մեծամասնության օրինական սեփականետերը: Ելնելով դրանից` հայ ժողովուրդը միշտ մնում է Օսմանյան Թուրքիայում սպանված իր նախնիների ունեցվածքի ժառանգորդը: Հնարավոր է` Ձեր որոշումը կարող է բավարարել Եվրոպական Միության չափանիշները, բայց նման որոշումը չի կարող դիտարկվել որպես արդարությունը վերականգնելուն ուղղված քայլ: Պարոն վարչապետ, որպես արդարության հիմք վերցված ընտրական քայլերը փաստացիորեն մոռացության են մատնում և հերքում ժողովրդավարական սկզբունքներն ու արժեքները... Ինչպես նշվում է Ազգերի Լիգայի ներկայացուցիչ և 1982թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի «Հայաստանն ու Մերձավոր Արևելքը» հայտնի գրքում, «հայ ժողովուրդը երբեք չի կորցրել հույսը: Հայերը շարունակում են անձնվիրաբար աշխատել և սպասել... Սպասել տարեցտարի: Նրանք դեռ սպասում են...»: Իսկ մենք կուզենայինք ասվածին հավելել, որ հայ ժողովուրդը երբեք չպետք է դադարի արդարություն պահանջել Թուրքիայի գործած Հայոց ցեղասպանության համար: Հայերը երբեք չպետք է դադարեն պահանջել իրենց մարդկային իրավունքների վերականգնումը»: Նամակի ավարտին Կիլիկիո Կաթողիկոսը, դիմելով Էրդողանին, գրում է. «Պարոն վարչապետ, արդարությանն ու մարդու իրավունքներին հավատարմության մասին Ձեր հայտարարությունը փաստացի կդառնա միայն այն դեպքում, եթե Դուք ճանաչեք Հայոց ցեղասպանությունը», գրում է blagovest-info.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |