Գլենդեյլում կկայանա Հայաստանի անկախությանը նվիրված բացօթյա փառատոն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Գլենդեյլում կկայանա Հայաստանի անկախությանը նվիրված բացօթյա փառատոն, հայտնում է Մասիս թերթը: Փառատոնի կազմակերպիչներն են «Նոր սերունդ» մշակութային ասոցիացիան և Հարավային Կալիֆորնիայի մի շարք հայ-ամերիկյան կազմակերպություններ:

Փառատոնին, որը ամերիկահայ համայնքում լինելու է խոշորագույնը, մասնակցելու է շուրջ 10 000 մարդ ողջ Լոս Անջելեսից: Այնտեղ լինելու են բազմաթիվ միջոցառումներ բոլոր տարիքի մարդկանց համար` կենդանի երաժշտություն, պարային համարներ, խաղեր, հյուրասիրություն և այլն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---