Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում բանակում սպանված զինվորների ծնողները 8 սեպտեմբերի 2011 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Երևանում կառավարության շենքի դիմաց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիան է ընթանում` կապված հայկական բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ: Մոտ 50 մարդ` հիմնականում ծնողներ, մի գծի վրա են կանգնել` ձեռքերում բռնած բանակում սպանված զինվորների լուսանկարները: Հարկ է նշել, որ բողոքարարների թվում կան նաև սփյուռքի ներկայացուցիչներ: Ակցիայի սկզբում զոհվածների ծնողների և ոստիկանության միջև ընդհարում եղավ, քանի որ ծնողները հրաժարվում էին ազատել կառավարության շենքի մուտքը: Փորձելով հանգստացնել ծնողներին` ոստիկաններն ասացին, որ ոչ ոք իրավունք չունի արգելել նրանց ակցիա անցկացնել, սակայն շենքի մուտքը պետք է ազատվի: Ի պատասխան ծնողներից մեկն ասաց, որ չի ազատի մուտքը, մինչև պատասխան չստանա: «Մենք ամեն հինգշաբթի կանգնում ենք այստեղ, իսկ նրանք ժպիտով անցնում են, կարծես ոչինչ չի եղել»,- ասել է Նանա Մանուչարյանը: Նա պահանջել է նաև հանդիպում վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ, որպեսզի պատասխաններ ստանա: «Նրանք գումար են վաստակում մեր երեխաների արյան գնով և պետք է պատասխան տան դրա համար»,- ասել է նա: Հարկ է նշել, որ ծնողներից շատերը պնդում են, որ ապացույցներ և վկայություններ ունեն, թե ով և ինչպես է սպանել իրենց երեխաներին, սակայն, նրանց խոսքով, դատական գործերն այդպես էլ ոչնչի չեն հանգեցրել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |