8 սեպտեմբերի 2011 - 11:23 AMT
Էլինա Դանիելյանը Գրան Պրիի երկրորդ փուլի առաջին տուրում զիջել է Աննա Մուզիչուկին

Չինական Շենժենում մեկնարկել է ՖԻԴԵ-ի 2011-12թթ. կանանց Գրան պրիի երկրորդ փուլը: Էլինա Դանիելյանն առաջին տուրում սևերով զիջել է Աննա Մուզիչուկին (Սլովենիա): Առաջին տուրից հետո 3 շախմատիստուհիներ՝ Չժաո Քսյուն, Հոու Իֆանը (Չինաստան) և Մուզիչուկը ունեն մեկական միավոր:

Երկրորդ տուրում հայ շախմատիստուհին սպիտակներով կխաղա չինացի Տան Ժոնգյուի հետ:

Մրցաշարի հաղթողը կստանա 6500 եվրո, ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 40 հազար եվրո:

Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում, որն անցավ Ռոստովում օգոստոսի 1-5, Դանիելյանը 5 միավորով գրավեց 9-րդ տեղը: Գրան պրիի հաղթող դարձավ չինացի Հոու Իֆանը 8 միավորով: