Այսօր տեղի կունենա մոր կողմից սպանված երեխաների հուղարկավորության արարողությունը

PanARMENIAN.Net - 6-ամյա Վարդան Ալոյանի և 4-ամյա Հայկ Ալոյանի դիերը երեխաների հայրը տարել է Արարատ։ Վեդի քաղաքի հիվանդանոցի ընդունարանից PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին, որ երեխաների հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր։

Վարդանի և Հայկի պապիկը հորական կողմից բնակվում է Երևանում։ Նրա հարևանները դեպքի մասին ներկայացրել են նոր մանրամասներ։ Մանսավորապես, PanARMENIAN.Net ի թղթակցին նրանք ասել են, որ սեպտեմբերի 6-ին եղել է երեխաների պապիկի ծննդյան օրը։ Երեխաների hայրը Արարատից եկել է Երևան՝ մասնակցելու ծննդյան տոնին։ Իսկ Ռոզա Ալոյանը, բարկացած ամուսնու վրա, որոշել է վրեժ լուծել և կախել է երեխաներին։ Նա նախապես ծրագրել է երեխաներին սպանելուց հետո ինքնասպան լինել, սակայն մտափոխվել է։

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ ստացվեց, որ 34-ամյա Ռոզա Ալոյանը տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին և փակելով դուռը` հեռացել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում:

Ռոզա Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին: Ռոզա Ալոյանը ձերբակալված է:Կատարվում է նախաքննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---