Վարչապետը վստահ է, որ Մրցունակության համաշխարհային հաջորդ զեկույցում Հայաստանի դիրքերը էլ ավելի կբարելավվեն

Վարչապետը վստահ է, որ Մրցունակության համաշխարհային հաջորդ զեկույցում Հայաստանի դիրքերը էլ ավելի կբարելավվեն

PanARMENIAN.Net - 2011թ. Մրցունակության համաշխարհային այս զեկույցի տվյալների համաձայն` Հայաստանը վեց աստիճանով բարելավել է իր դիրքերը, Բավական օբյեկտիվ վերլուծություն է, որտեղ ներկայացված են, առաջին հերթին, մեր մրցունակության թույլ կողմերը և մատնանշված են այն կոնկրետ չափանիշները, որոնք մենք պետք է բարելավենք։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ վարչապետի, ուրախալի է, որ գրեթե բոլոր ցուցանիշներով լուրջ առաջընթաց ունենք։ «Առաջընթացը կլիներ շատ ավելի բարձր, եթե չլիներ մեկ գործակից, որը 15 կետով մեզ հետ է մղել. դա բարձր գնաճն է, որ արձանագրվել է 2010 թ., և այդ ցուցանիշով 15 քայլ նահանջել ենք։ Մնացած բոլոր ցուցանիշներով ունենք լուրջ առաջընթաց։ Մեր ուժեղ կողմերը, որտեղ մենք մրցունակ ենք, պետական քաղաքականության թափանցիկության աստիճանն է. 142 երկրների շարքում թափանցիկության աստիճանով մենք զբաղեցնում ենք 35-րդ տեղը։ Մենք նաև ենթակառուցվածքների տեսակետից 48 քայլ առաջ ենք շարժվել հենց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։ Առաջին հերթին դա վերաբերում է բջջային հեռախոսների հասանելիությանը, ինտերնետի բնագավառում կատարված փոփոխություններին. ինտերնետի հասանելիությունը Հայաստանում նույնպես էապես բարելավվել է` և՛ գներն են նվազել, և՛ սպառողների քանակն է ավելացել։ Մենք նաև լուրջ առաջընթաց ունենք բարձրագույն կրթության և վերապատրաստման ոլորտներում` 17 և 19 քայլով: Մասնավորապես, միջնակարգ կրթության ներգրավվածության աստիճանով մենք 52-րդ տեղը, իսկ բարձրագույն կրթության ներգրավվածությամբ` 49-րդ տեղն ենք զբաղեցնում 142 երկրների շարքում»,-ասել է նա։

Համոզված ենք, որ 2011 թ. տվյալների հիման վրա ազգային մրցունակության զեկույցը կլինի ավելի լավը, քան սա, որը հիմնականում ներառում է 2010 թ. և 2011 թ. առաջին եռամսյակի ցուցանիշները։ Մասնավորապես, բարելավումը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ գնաճը կտրուկ նվազում է 2010 թ. համեմատ, և 2011 թ. մենք արդեն մտել ենք գնաճային նոր փուլ, որն արդեն ոչ թե 10 տոկոսային, այլ 5 տոկոսային շրջանակի մեջ է, այսինքն` շուրջ երկու անգամ գնաճային ճնշումները Հայաստանում նվազել են, և դա իր դրական ազդեցությունն է թողնելու։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն բարեփոխումներն են, որ իրականացրել ենք բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ։ Հինգ ցուցանիշներով մենք այստեղ լուրջ առաջընթաց ենք արձանագրելու 2011 թ. արդյունքներով, ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---