ՆԱՏՕ-ի կառույցները կօգնեն Ուկրաինային EURO-2012-ի ժամանակ անվտանգություն ապահովելու հարցում![]() 8 սեպտեմբերի 2011 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի կառույցները կօգնեն Ուկրաինային EURO-2012-ի ժամանակ անվտանգություն ապահովելու հարցում: Այդ մասին հայտարարել է անվտանգության քաղաքականության և քաղաքական հարցերով ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Դիրկ Բրենգելմանը, հաղորդում է svodka.net-ը: «Այս ամսվա վերջին Ուկրաինա կայցելեն ՆԱՏՕ-ի փորձագետները` առաջնության ընթացքում անվտանգության ուժեղացմանն ուղղված օգնության փաթեթ մշակելու համար»,- ասել է Բրենգելմանը: Ավելի վաղ հաղորդվել է այն մասին, որ ԵԱ ժամանակ Կիևում գործելու է օդային անվտանգություն: Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Ուկրաինայում և Լեհաստանում 2012-ի հունիսի 8-ից հուլիսի 1-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |