Հանրային քննարկման է ներկայացվել օրենքի 2 նախագիծ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հանրային քննարկման են

ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» օրենքների նախագծերը:

«Մենք կարևորում ենք Ձեր մասնակցությունը օրենքները բարելավելու հարցում»,- նշվում է կայքում: Նախագծերին ծանոթանալու և առաջարկությունների ու մեկնաբանությունների համար պետք է այցելել կայքի «Իրավական ակտերի նախագծեր» բաժինը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---