Հրայր Կարապետյան. Յուրաքանչյուր զինակոչիկի հանդեպ անհատական մոտեցում պետք է լինի

Հրայր Կարապետյան. Յուրաքանչյուր զինակոչիկի հանդեպ անհատական մոտեցում պետք է լինի

PanARMENIAN.Net - Զորակոչի ժամանակ յուրաքանչյուր զինակոչիկի հանդեպ անհատական մոտեցում պետք է լինի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: «Բանակը սկսվում է զորակոչից, և մեզ համար անընդունելի է այն իրավիճակը, երբ զինակոչիկների հանդեպ անհատական մոտեցում չի ցուցաբերվում»,-ասել է նա: Կարապետյանն ընդգծել է, որ հարկավոր է բացառել այն դեպքերը, երբ զորակոչվում են հիվանդները, կամ մարդիկ ծառայում են այնտեղ, որտեղ չպետք է ծառայեն: Նա հավելել է նաև, որ պետք է ներդրվի հատուկ մոտեցում զորակոչիկներին զորամասերով բաշխելու առումով, մասնավորապես, հաշվի առնելով նրանց կրթությունը: Ըստ նրա, դրա տարրերն արդեն կան, մասնավորապես, բժիշկների, ծրագրավորողների, ֆիզիկոսների առումով, սակայն, այդ մոտեցումը պետք է խորացվի: «Բոլորին մեկ կաթսայում խառնելով, մենք օգուտ չենք ստանա: Յուրաքանչյուր զինակոչիկ պետք է օգտակար լինի զինված ուժերին իր տեղում»,-ասել է նա:

Այդ առնչությամբ Կարապետյանը հայտնել է, որ նախատեսվում է օրենսդրական փոփոխություններ մտցնել զորակոչի և զինվորական ծառայության կարգում: Նա, մասնավորապես, նշել է, որ օրենսդրորեն կկարգավորվի ժամկետային զինծառայողների արձակուրդի տրամադրման կարգը»,-ասել է Կարապետյանը: Նա նաև հավելել է, որ այս աշնանը խորհրդարանն արդեն ընդունել է մի շարք կանոնադրություններ, որոնք կանոնակարգում են զինվորական ծառայությունն առանձին ոլորտներում, իսկ աշնանն արդեն նախատեսվում է քննարկել զինված ուժերի Ընդհանուր կանոնադրությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---