Հայաստանը բարձրացնում է իր էներգաանվտանգության մակարդակը

Հայաստանը բարձրացնում է իր էներգաանվտանգության մակարդակը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը», որտեղ ամրագրվել են հիդրոէներգետիկայի զարգացման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող հստակ նպատակները, դրանց իրականացման սկզբունքները, ինչպես նաև համապատասխան թիրախները։

Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունմամբ երկրում լրացուցիչ կստեղծվի էլեկտրաէներգիա արտադրող 450 Մվտ հզորություն, կընդլայնվի սեփական վերականգնվող էներգառեսուրսների օգտագործումը, զգալիորեն կնվազի Հայաստանի էներգետիկ կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքից, կկրճատվի դրա այրումից առաջացող ջերմոցային գազի արտանետումը մթնոլորտ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է ոլորտի կարգավորման իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվել սույն որոշմամբ հաստատված ռազմավարությամբ։ մեկ այլ որոշմամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել փոքր ՀԷԿ-երի համար առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 Մվտ տեղակայված հզորությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---