ԱՄՆ-ն սպառնացել է վետո դնել, եթե Պաղեստինը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնի անկախության հարցը

ԱՄՆ-ն սպառնացել է վետո դնել, եթե Պաղեստինը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնի անկախության հարցը

PanARMENIAN.Net - Եթե Պաղեստինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնի իր անկախության ճանաչման հարցը, ԱՄՆ կարող է վետո դնել, քանի որ չի սատարում նման նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում: «Նախագահ Բարաք Օբաման հստակ ներկայացրել է ԱՄՆ դիրքորոշումը՝ հայտարարելով, որ սատարում է պաղեստինցիների նախաձեռնությանը»,-նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ձգտում է երկարաժամկետ խաղաղության հասնել տարածաշրջանում:

Ըստ Նուլանդի, Պաղեստինի անկախության ճանաչումը կհանգեցնի լարվածության աճին Մերձավոր Արևելքում, ինչն անկասկած ձեռնտու չէ ԱՄՆ-ին: «Մենք ձգտում ենք համաձայնության հասնել կողմերի միջև սեպտեմբերի վերջում Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը»:

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ակտիվորեն աշխատում է Իսրայելի ու Պաղեստինի միջև առճակատման նվազեցման ուղղությամբ: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն կազմակերպում է Նեթանյահու-Աբբաս հանդիպումը:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում:

2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---