Բաքվում ուժ չեն խնայում, որպեսզի գոնե բանավոր կերպով ղարաբաղյան հիմնահարցը ՄԱԿ օրակարգ մտցնեն![]() 9 սեպտեմբերի 2011 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որտեղ նա, իբր, ասել է, որ ղարաբաղյան հիմնահարցը քննարկվելու է ՄԱԿ-ում: Ավելին, ադրբեջանական ԶԼՄ-ները հղում են կատարել Ռոսիա 24 ռուսական հեռուստաալիքին: Սակայն, դատելով մամլո ասուլիսի սղագրությունից, Լավրովը նման հայտարարություն չի կատարել: Մամլո ասուլիսի ընթացքում Ռուսաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկրների երկկողմ հարաբերություններին, որից հետո` ՄԱԿ առաջիկա աշնանային նստաշրջանին` ընդգծելով պաղեստինյան հիմնահարցի կարևորությունը, որը ՄԱԿ ԳԱ օրակարգի հիմնական հարցերից մեկն է լինելու: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միակ հիշատակումը եղել է Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ռուսական միջնորդության հաջողությունները Ֆինլանդիայի ԱԳ նախարարին ներկայացնելու մասին: «Այսօր մենք մեր գործընկերների հետ կիսվեցինք ղարաբաղյան և մերձդնեստրյան կարգավորումներում փոխզիջումների որոնումներին Ռուսաստանի մասնակցության մասին տեղեկատվությամբ: Պատմել ենք նաև Հարավային Կովկասում իրադրության ռուսական գնահատականների մասին: Մեր երկրներին հուզում է այն, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Մոտենում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, որում պաղեստինյան հիմնախնդրին առանցքային տեղերից մեկն է հատկացված»,- ասել է Լավրովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |