Վիեննայում կայացել է ՈՒԵՖԱ-ի և ԵՄ անվտանգության հարցերով տասներորդ համատեղ խորհրդաժողովը

Վիեննայում կայացել է ՈՒԵՖԱ-ի և ԵՄ անվտանգության հարցերով տասներորդ համատեղ խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Վիեննայում կայացել է ՈՒԵՖԱ-ի և ԵՄ անվտանգության հարցերով տասներորդ համատեղ խորհրդաժողովը: Խորհրդաժողովի հիմնական խնդիրներից մեկն է անվտանգության ոլորտում առաջնային փորձի փոխանակությունը, եվրագավաթի հանդիպումների կազմակերպման վերաբերյալ իրենց փորձի փոխանակությունն ու երկրպագուների և մարզադաշտերի աշխատակիցների կարծիքի ունկնդրումը: Դրա հետ զուգահեռ կապ կհաստատվի ակումբների անվտանգության սպաների միջև, ինչը հետագայում կնպաստի հիմնարար դրույթներին, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն Եվրոպայում ֆուտբոլային հանդիպումների ժամանակ անվտանգության բարձրացմանը, հաղորդում է UEFA պաշտոնական կայքը:

ՈՒԵՖԱ Մարզադաշտերի և անվտանգության կոմիտեի ղեկավար Մարկ Թիմմերի հակիրճ ողջույնի խոսքից հետո հանդիպման մասնակիցները ունկնդրեցին ՈՒԵՖԱ նախագահի խորհրդական Վիլյամ Գայարի և Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միկլ-Լայտների ելույթները անվտանգության ոլորտում ԵՄ և ՈՒԵՖԱ-ի համագործակցության հեռանկարների թեմայով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---