Լիբիացիները կրկին դժգոհ են. Այս անգամ Անցումային կառավարության ռեժիմից

Լիբիացիները կրկին դժգոհ են. Այս անգամ Անցումային կառավարության ռեժիմից

PanARMENIAN.Net - Հարյուրավոր մարդիկ են դուրս եկել Լիբիայի Բենգազի քաղաքի փողոցներ՝ կոչ անելով արմատապես վերակազմավորել Անցումային ազգային խորհրդի նոր կառավարությունը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: «Գործադիրի որոշ անդամներ ուղղակի գողեր են, նրանց դատել է պետք»,-ասել է ելույթ ունեցողներից մեկը:

Բացի այդ, նոր կազմավորվող քաղաքական խմբավորումները դիմել են իշխանություններին հուշագրով: 56 կազմակերպությունների ստորագրած հուշագրում արտացոլված է այն քաղաքական վիճակը, որը սպասում է Լիբիային Քադդաֆիի ռեժիմի տապալումից հետո:

Ըստ այդ ծրագրի, ներկայիս անցումային կառավարությունը կփոխարինվի ևս երկուսով 18 ամսվա անցումային շրջանում: Օգոստոսի 22-ին Լիբիայի ընդդիմությունը գրոհեց Լիբիայի մայրաքաղաքը: Նրանց ստարաւոմ էր ՆԱՏՕ-ի ավիացիան: Մինչդեռ, Մուամար Քադդաֆիի որդին, Սեիֆ Իսլամ Քադդաֆին օգոստոսի 23-ին հայտարարեց, որ իր հոր կառավարութունը դեռևս վերահսկում է քաղաքը: Ընդդիմադիր Անցումային ազգային խորհրդի դեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը ևս խոստովանեց, որ ապստամբները դեռ լիովին չեն վերահսկում Տրիպոլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---