10 սեպտեմբերի 2011 - 14:49 AMT
Հայաստանին առնչվող հարցեր ԵԽԽՎ օրակարգում չեն ընդգրկվել

ԵԽԽՎ խոսնակ Մեվլութ Չավուշօղլուն ընդունել է աշնանային նստաշրջանի օրակարգը, որը կանցնի հոկտեմբերի 3-5 Ստրասբուրգում:

Ինչպես հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը, օրակարգում ընդգրկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության, ինչպես նաև արաբական աշխարհում առաջացող ժողովրդավարություններին. Մարդու իրավունքներին և ահաբեկչության դեմ պայքարին, ինտերնետում անձնական տեղեկությունների պաշտպանվածության, առցանց ԶԼՄ-ներին, միգրացիային առնչվող հարցեր: Կդիտարկվեն նաև Ղրղզստանում, Ռուսաստանում, Մարոկկոյում, Թուրքիայում ու Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների հարցը: