Այսօր Ստամբուլում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Այսօր Ստամբուլում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Ստամբուլում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները մինչև 55, 66 և 96 կգ քաշային կարգերում:

Բոլոր հայ ըմբիշները ելույթները կսկսեն 1/16 եզրափակչից: Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր և Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը կպայքարի Ֆեդերիկո Մանեայի (Իտալիա) հետ: Մինչև 66 կգ քաշային կարգում Արման Ադիկյանը կհանդիպի Տախա Դհաիրի (Իրաք) հետ: Իսկ երիտասարդների շրջանում աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Դեյան Ֆրանյակովիչը (Սերբիա):

Մրցաշարի երկրորդ օրը հանդես կգան Վահան Ջուղարյանը (60 կգ ք/կ), Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ ք/կ), Արթուր Շահինյանը (80 կգ ք/կ) և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մրցանակակիր և Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը (120 կգ ք/կ):

Աշխարհի առաջնությունում կխաղարկվեն Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրերը: 1-5 տեղերը գրաված ըմբիշները իրավունք կստանան մասնակցելու Օլիմպիադային:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---