Մինչև տարեվերջ Սիրիայում կարող են տեղի ունենալ խորհրդարանական ընտրություններ

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին Սիրիայում կարող են տեղի ունենալ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին հայտնել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շահաբանը, գրում է «ՌԻԱ Նովոստի« գործակալությունը:

«Երբ կձևավորվեն կուսակցությունները, այս կամ այն քաղաքական ուժերը, հնարավոր կլինի խոսել խորհրդարանական ընտրությունների մասին: Ընտրությունները կարող են կայանալ մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին, օրինակ փետրվարին»,-ասել է նա:

Օգոստոսի 18-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հայտնել է, որ սիրիական բանակը դադարեցրել է ուժային գործողությունները հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ: Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնականա ներկայացուցիչը, Ասադի հետ հեռախոսազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է, որ «բոլոր ռազմական գործողությունները անհապաղ կասեցվեն»:

Ընթացիկ տարվա մարտից, երբ Սիրիայում սկսվեցին զանգվածային հակակառավարական ցույցերը, անվտանգության ուժերի կողմից հարյուրավոր մարդիկ սպանվեցին: Բողոքների ճնշման համար կիրառվեց ծանր ռազմատեխնիկա և նույնիսկ հրետանի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---