ANCA-ն կոչ է անում քվեարկել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության դեմ

ANCA-ն կոչ է անում քվեարկել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության դեմ

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին կապվել իրենց ծանոթ օրենսդիրների հետ, որպեսզի նրանք քվեարկեն Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածության դեմ:

Ինչպես հաղորդում է ANCA-ն, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն այսօր նախատեսում է քվեարկության դնել Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Պատասխանելով սենատոր Մենենդեսի գրավոր հարցմանն այն մասին, թե քանի քրիստոնեական եկեղեցի է գործել ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչ 1915թ., դեսպան Ռիկարդոնեն պատասխանել է, թե դրանց մեծ մասը գործում է մինչ օրս: Ըստ պատմական աղբյուրների, մինչ 1915թ. Թուրքիայի տարածքում գործող շուրջ 2000 եկեղեցիներից այսօր գործում է միայն 50-ը:

«Ֆրենսիս Ռիկարդոնեից պահանջվել է մեկ շաբաթ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների մասին թյուր տեղեկատվությունն ուղղելու համար։ Սակայն ուղղված տեքստում չկան կոշտ և դիպուկ հայտարարություններ քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականության մասին»,- նշել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---