Ռուսաստանը կքվեարկի Պաղեստինի անկախության օգտին13 սեպտեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն աջակցում է Պաղեստինի՝ անկախությունը ճանաչելու խնդրանքով ՄԱԿ-ին դիմելու մտադրությանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: «Մենք, անշուշտ, կքվեարկենք պաղեստինցիների ցանկացած առաջարկի օգտին, սակայն, պետք է ասեմ, որ մենք չենք դրդրում նրանց: Մենք ասում ենք՝ կայացրեք ձեր որոշումը և մենք ձեզ կսատարենք: Դա քաղաքական ու դիվանագիտական ռազմավարության հարց է»,-հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը «Ռուսաստան-24» հեռուստաալիքում: Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում: 2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |