Սարյան փողոցում սեպտեմբերի 14-ից հնարավոր կլինի տեսնել Սարյանի «նոր ստեղծագործությունը»

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14–ին Երևանի Սարյան 36/38 հասցեում տեղի կունենա «Ժպտա Երևան» ծրագրի առաջին նախագծի՝ Մ.Սարյանի «Իմ բակը» կտավի մոզաիկ պանոի բացման արարողությունը:

«Ժպտա Երևան» ծրագիրը նախաձեռնվել է մի խումբ արվեստագետների, ճարտարապետների և ձեռներեցների կողմից, և իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Ժպտա Երևան» ծրագրի նպատակն է նոր տեսք, գույն ու շունչ հաղորդել Մայրաքաղաքի ճարտարապետական և գեղագիտական դեմքին: Ծրագիրն իր առջև խնդիր է դնում Երևան քաղաքում ստեղծել հանգստի և ժամանցի արժանավայել պայմաններ երեխաների և տարեց մարդկանց համար, քաղաքը դարձնել գրավիչ զբոսաշրջիկների և բնակիչների համար: Ծրագիրն իրականացվում է քաղաքի շինությունների դատարկ, տգեղ և տեսանելի պատերին հայ ճանաչված նկարիչների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված մոզաիկ պանոների, նոր ձև, ճաշակ, գույն և մոտեցում պարունակող ծաղկամանների, նստարանների, աղբամանների, խաղահրապարակների ստեղծման միջոցով:

Եվս 2 նախագիծերի աշխատանքները շուտով կավարտվեն Ամիրյան փ. – Մաշտոցի պող. և Տպագրիչներ փ. – Հանրապետության փ. հասցեներով։

«Ժպտա Երևան» ծրագիրը բաց է բոլոր արվեստագետների և ճարտարապետների համար:

Բացման արարողությանը ներկա կլինեն Երևան քաղաքի նշանավոր դեմքեր, արվեստագետներ, ճարտարապետներ և պետական այրեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---