ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը կոչ են անում հանել ԱԺ օրակարգից Հայ-թուրքական արձանագրությունները

ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը կոչ են անում հանել ԱԺ օրակարգից Հայ-թուրքական արձանագրությունները

PanARMENIAN.Net - ՀՅԴ և «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունները կոչ են անում հանել Հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ օրակարգից: Ըստ դաշնակցական պատգամավոր, արտաքին կապերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանի, հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա նորընտիր թուրքական խորհրդարանի որոշմանը Արձանագրություններն օրակարգից հանելու մասին:

«Մենք նաև կարող են ոչ թե առկախել, ինչպես այժմ, այլ լիովին հանել Արձանգրությունները քննարկումից: Բնականաբար, ՀՀ նախագահը հետևում է այդ հարցին, սակայն, մեր կողմից մենք կարող ենք հանդես գալ նման առաջարկով»,-հայտարարել է Ա.Ռուստամյանը: Իր հերթին «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ Թուրքիան ցույց տվեց, որ մտադիր չէ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները և հայկական կողմը պետք է պատասխան քայլերի դիմի:

«Բնականաբար, հարցը մեր ուշադրության կենտրոնում է և բոլոր կարծիքները հաշվի են առնվում»,-իր հերթին հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ-ի ու «Ժառանգության» նախաձեռնությունը:

2011թ. օգոստոսի 11-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովը հանեց օրակարգից 898 օրինագիծ, այդ թվում նաև Հայ-թուրքական արձանագրությունները, որի հիմնական պատճառ համարվեց նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացումն այլևս առաջնային չի համարում Թուրքիայի համար: Բացի այդ, ըստ կանոնակարգի, կես տարվա ընթացքում չընդունված օրինագիծը կորցնում է իրավական ուժը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---