ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է ատոմակայաններում վթարների կանխման ծրագիրը

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է ատոմակայաններում վթարների կանխման ծրագիրը

PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) երեքշաբթի օրը հաստատել է ատոմակայաններում վթարների կանխման ծրագիրը, հաղորդում է Agence France-Presse-ը: Այս նախագիծն ընդունվել է Ճապոնիայում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր միջուկային աղետից հետո:

Գործակալության ծրագիրը ենթադրում է ատոմային սարքավորումների գործողության դիտորդություններ և աղետների կանխման միջոցների ձեռնարկում: Ծրագրում մշակված են անվտանգության այնպիսի միջոցառումներ, ինչպիսին է կամավոր սկզբունքով ռեակտորների ակտիվության պարբերական գնահատում անկախ փորձագետների կողմից:

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0 մագնիտուդով երկրաշարժ, որն առաջացրեց 10 մ բարձրությամբ ցունամի: Ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվածների ու անհայտ կորածների թիվը հասնում է 5,9 հազարի: Երկրաշարժի արդյունքում խափանվել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի սառեցման համակարգը: Վթարի հետևանքով երկու պայթյուն է տեղի ունեցել` առաջին և երրորդ էներգաբլոկներում: Արտակարգ իրավիճակ է հայտարարված հարևան «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում, որտեղ նույնպես խափանվել է սառեցման համակարգը: 30 կմ շառավիղով բնակչությունը տարհանվել է: Ճապոնիային տարերային աղետի հետևանքները վերացնելու նպատակով օգնություն են առաջարկել աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը: Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 11 հազարը: Մինչ օրս պայթյունի հետևանքների և ռադիացիայի արտահոսքի լիկվիդացման աշխատանքներ են ընթանում: Օգոստոսին որոշում ընդունվեց առավել տուժած ռեակտորի շուրջ պաշտպանական գմբեթ կառուցելու մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---