Աքչամ. Եթե Թուրքիան ցանկանում է մեծացնել իր դերը տարածաշրջանում, նա պետք է առավել քննադատաբար մոտենա իր պատմությանը

Աքչամ. Եթե Թուրքիան ցանկանում է մեծացնել իր դերը տարածաշրջանում, նա պետք է առավել քննադատաբար մոտենա իր պատմությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Քլարկի համալսարանի պրոֆեսոր, թուրք պատմաբան Թաներ Աքչամը The International Raoul Wallenberg Foundation իր հոդվածում ներկայացնում է այն քայլերն ու անհրաժեշտ փոփոխությունները, որ պետք է անեն թուրքական իշխանությունները, եթե ցանկանում են առավել ակտիվ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում:

Այդպես հեղինակը նշու մ է, որ թուրքական իշխանությունները պետք է առավել դրական համատեքստում շոշափեն հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Ըստ նրա, եթե Թուրքիան ցանկանում է մեծացնել իր դերը տարածաշրջանում, նա պետք է առավել քննադատաբար մոտենա սեփական պատմությանը:

Այդ համատեքստում Աքչամը նկատի ունի թուրք իշխանությունների քաղաքականությունը ազգային, մասնավորապես, քրիստոնյա փոքրամասնությունների հանդեպ:

«Այնուամենայնիվ, իշխող կուսակցությունը շատ հեռու է նման քայլերից, ուստի այսօր Թուրքիան նախկինի պես ընկալվում է որպես տարածաշրջանում քրիստոնյաների ընդդիմադիր ուժ»,-նշում է պրոֆեսորը: Նման ընկալումը հերքելու համար Թուրքիան պետք է հստակ դիրքորոշում որդեգրի պատմական փաստերի վերաբերյալ, «եթե Թուրքիան մտադիր է դառնալ մարդու իրավունքների պաշտպանը տարածաշրջանում, նա դրանով իսկ կհիշեցնի մարդկության դեմ կատարված իր իսկ ոճրագործությունների մասին»:

Բացահայտելով մարդկության դեմ կատարված հանցագործությունների թեման՝ պատմաբանն ուշադրությունը հրավիրում է Թուրքիայի տարածքում ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման և 1915թ. իրադարձությունների վրա՝ գնահատելով դրանք որպես Հայոց ցեղասպանություն: «Մարդկության դեմ հանցագործությունները միջազգային իրավունքնի հիմնարար սկզբունքներից է: Առաջին անգամ այդ նորմը կիրառվեց 1915թ. մայիսի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հետագայում հիմք հանդիսանալով Նյուրնբերգի դատավարության համար, ինչպես նաև Հարավսլավիայում, Ռուանդայում նմանատիպ հանցագործությունների վերաբերյալ դատավարությունների համար»,-գրում է Աքչամը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---